2023 թվականին առաջին 1000...
29 Հունվար, 2024
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2023 թ. հունվար-դ
29 Հունվար, 2024
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2023 թ. հունվար-դ
5 Ապրիլ, 2023
2023թ. փետրվարին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 692 266
ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ Փ
5 Ապրիլ, 2023
ՊԵԿ-ը 2023թ․ հունվար-մարտ ամիսների ընթացքում ապահովել է 461.4 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետ
6 Փետրվար, 2023
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ Է 40.2 ՄԼՐԴ ԴՐԱՄ
2023 թվականի հունվար ամսվ
25 Հունվար, 2023
1000 ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍԱՆԵԼԻ Է PETEKAMUTNER.AM ԿԱՅՔՈՒՄ
Պետական եկամուտների կոմ
25 Հունվար, 2023
2022 թ. դեկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 704 հազար 420
ՑՈՒՑԱՆԻՇԸ
13 Հունվար, 2023
ՊԵԿ-Ն ԱՄՓՈՓՈՒՄ Է 2022 ԹՎԱԿԱՆԸ
ԿՈՄԻՏԵՆ ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է 1 ՏՐԻԼԻՈՆ 925 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄ ՀԱՐԿԱՅԻՆ
28 Հոկտեմբեր, 2022
2022 թվականի 9 ամիսների ընթացքում շուրջ 442․9 մլն հաշվարկային փաստաթղթերով ապահովվել է 7 տրլն ՀՀ
27 Հոկտեմբեր, 2022
Ավելացել է մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը
2022 թվականի 8 ամիսների տվյալներով ե
27 Հոկտեմբեր, 2022
ՊԵԿ-Ը ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋՈՒՄ ՏԵՂԱԴՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ
Պետական
17 Հոկտեմբեր, 2022
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2022 թվականի հուն
8 Օգոստոս, 2022
ԿՈՄԻՏԵՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԻՆ
Պետական եկամուտներ
8 Օգոստոս, 2022
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն դեռևս 2022 թվականի հունիսի վերջին, ըստ էության, հայտարարել էր, որ
5 Օգոստոս, 2022
2019 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունված «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք)
2 Օգոստոս, 2022
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկային մարմնի կողմից հրապարակվել է 2022 թվականի հուն
20 Հունիս, 2022
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022թ. մայիսի 25-ին ՀՀ ԱԺ կողմից ընդունվել են ««Շահ
8 Հունիս, 2022
0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ էլեկտրոմոբիլների և 900-ից ավել ապրանքների համար:<
8 Հունիս, 2022
ՊԵԿ. 2022թ. հունվար-մայիս ամիսներին փաստացի հավաքագրվել են 761.8 մլրդ դրամի հարկային
6 Մայիս, 2022
Շահութահարկի աճը պայմանավորված է համախառն եկամտի աճով և կանխավճարների մեխանիզմի փոփոխությամբ
<6 Մայիս, 2022
Աճել է ՀԴՄ կտրոններով և հաշվարկային այլ փաստաթղթերով կատարված գործարքների քանակը
Պետական եկ
25 Ապրիլ, 2022
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի ապրիլի 16-ին ուժի մեջ է մտել ՀՀ կառավա
25 Ապրիլ, 2022
ԵԱՏՄ մաքսային տարածք օդային տրանսպորտով առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման մեկ ֆիզիկական անձը կ
22 Մարտ, 2022
Առցանց անմաքս առևտրի շեմը գործող 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1,000 եվրո
Պետական եկամուտն
22 Մարտ, 2022
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը 2022 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի
22 Մարտ, 2022
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՇԱՐԺԻՉՆԵՐՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ՝ ԱՌԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔ
25 Հունվար, 2022
Հրապարակվել է 2021 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների
24 Հունվար, 2022
ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների՝ ֆիզիկական անձանց մատուցվո
20 Հունվար, 2022
ԱԺ-ն ընդունեց «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը:
2022 թվականի հունվարի 1-ի փոխա
14 Հունվար, 2022
2019 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունված «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ`
13 Հոկտեմբեր, 2021
ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած նիստում հաստատել է «Հայաստանի Հանրապետության 202
13 Հոկտեմբեր, 2021
Կոմիտեի նախաձեռնությամբ մշակված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն
13 Հոկտեմբեր, 2021
ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած նիստում հաստատել է «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։ Նախագիծը Կառավարությանն է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Ստորեւ ներկայացնում ենք Ֆինանսների նախարարի ելույթն ամբողջությամբ.
«Մեծարգո՛ Վարչապետ,
Հարգելի՛ գործընկերներ,
Կառավարության քննարկմանն է ներկայացվում 2022թ․ պետական բյուջեի նախագիծը։ Այն ձեւավորվել է ՀՀ կառավարության 2021-2026թթ․ գործունեության ծրագրի առաջնահերթությունների շուրջ եւ ներկայացնում է այն ֆինանսական պլանը, որը պետք է երաշխավորի Կառավարության ծրագրի իրագործման ուղղությամբ 2022թ․ նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացումը։
Մինչեւ տարվա գլխավոր ֆինանսական պլանի բովանդակության մասին խոսելը, ցանկանում եմ հակիրճ պարզաբանել, թե ինչպես է կազմակերպվել բյուջետային գործընթացը։ 2022-ի բյուջեի ծրագրավորումն ուղղորդվել է կառավարության գործունեության ծրագրի նպատակներով ու առաջնահերթություններով եւ, համապատասխանաբար, գլխավոր ֆինանսական փաստաթղթում տեղ են գտել այն ծրագրերը եւ միջոցառումները, որոնք ուղիղ կապված են Կառավարության գործունեության ծրագրով ամրագրված թիրածների հետ։
Կառավարության գործունեության ծրագիրը թիրախավորել է երկարատեւ բարձր տնտեսական աճի ապահովումը՝ առնվազն տարեկան 7%։ Հետեւաբար, բյուջեի նախագծով նախատեսվող տնտեսական, ենթակառուցվածքային, կրթական եւ սոցիալական նշանակության միջոցառումներն ընտրվել են այնպես, որ հանրային ֆինանսական ռեսուրսների մասով առկա սահմանափակումների պայմաններում լավագույն միջավայր ստեղծեն 2022 թվականին եւ հետագա տարիներին վերը նշված տնտեսական թիրախին հասնելու համար։
Կառավարության ծրագիրը կարեւորել է պետության ֆինանսական կարողությունների ավելացումը եւ դրա հետ կապված՝ հարկային եկամուտների զգալի ավելացման քաղաքականությունը։ 2022թ․ պետական բյուջեով սահմանված հարկային եկամուտների նպատակադրումը դրա արտացոլումն է։ Նախատեսվում է, որ տարվա ընթացքում հարկեր/ՀՆԱ ցուցանիշը պետք է բարելավվի շուրջ 0,9 տոկոսային կետով եւ 2022-ի ավարտին հասնի ՀՆԱ-ի 23,4%-ին։
Բյուջեի ծրագիրն ուղղակիորեն արտացոլում է մակրոտնտեսական կայունության եւ դրա հետ կապված պետական պարտքի կառավարելի մակարդակ երաշխավորելու առաջնահերթությունը։ Նախատեսվում է, որ տարվա ընթացքում ծրագրվող ենթակառուցվածքային եւ տնտեսական զարգացման կարեւոր նշանակության այլ կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար փոխառությունների ներգրավման արդյունքում պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի մոտ 3,2%, իսկ պետական պարտքը՝ 60,2%-ը։
2022թ. բյուջեի ծախսերի հանրագումարը կկազմի 2188,5 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 27,8%-ը։ Այն նախորդ տարվա պետական բյուջեով հաստատված ծախսերի նկատմամբ ավելի է 18,2%-ով։
Տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղվող պետական ֆինանսական միջոցները կարձանագրեն աննախադեպ բարձր աճ․ դրանք 2022-ին կկազմեն մոտ 350մլրդ դրամ։ Մեծ թափ կստանան ոռոգման ենթակառուցվածքների զարգացման աշխատանքները, այդ թվում՝ ջրամբարաշինության նոր ծրագրերի իրականացումը։ Կշարունակեն բարձր մնալ միջպետական, հանրապետական եւ տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ուղղությամբ կատարվող ֆինանսական հատկացումները։ Մեծ ծավալով կավելանան սոցիալական ենթակառուցվածքների՝ դպրոցների, նախադպրոցական հաստատությունների կառուցման եւ հիմնանորոգման աշխատանքները։
Ենթակառուցվածքների եւ տարածքային զարգացմանն ուղղված ծրագրերին բյուջեով նախատեսված հատկացումների հանրագումարն ընդհանուր գումարով կկազմի 278,6 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա հաստատված ֆինանսավորման համեմատությամբ ավելի է 31,6%-ով։
Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներին հատկացվող ֆինանսավորումը կկազմի 223,3մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ ավելի է 27,4%-ով։ Կրթության տարբեր մակարդակներին վերաբերող ծրագրերով նախատեսվող հատկացումների հանրագումարը տարվա ընթացքում 171,1մլրդ դրամ, որը նախորդ տարվա բյուջեով հաստատվածից ավելի է 23,6%-ով։ 25,1մլրդ դրամ է հատկացվելու գիտության ոլորտի ծրագրերի ֆինանսավորմանը, ինչը մոտ 83%-ով ավելին է, քան հատկացվել էր 2021թ․ համար հաստատված բյուջեով։
Սոցիալական ապահովության ծրագրերին հատկացվող ֆինանսավորումը սահմանված է 579,9մլրդ դրամի չափով, որը 2021թ․ բյուջեով հաստատված գումարը գերազանցում է 15,1%-ով։ Առանձնահատուկ է այն, որ այս տարվա ընթացքում նախատեսված ավելացումները թիրախավորում են հատկապես առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանվածության բարձրացումը, ինչպես նաեւ՝ ներառում են ժողովրդագրական բարելավումներին միտված նոր ծրագրեր։
Ամփոփելուց առաջ ցանկանում եմ նշել, որ 2022թ․ պետական բյուջեն բազմաթիվ դեպքերում ներառում է նոր այնպիսի ծրագրային նախաձեռնություններ, որոնք, լինելով մեկնարկի փուլում, հիմքեր են ստեղծում հաջորդ տարիների ընթացքում նույն ուղղություններով մեծ ծավալով զարգացումներ ապահովելու համար։
Ուզում եմ նշել նաեւ, որ 2022-ը լինելու է բյուջեով նախատեսված ծրագրերի իրականացման ընթացքը սպասարկող մեխանիզմների եւ կանոնակարգերի հղկման եւ կատարելագործման ժամանակաշրջան, ինչի արդյունքում մտադիր ենք բարձրացնել հանրության ֆինանսական միջոցներով իրականացվող ծրագրերի արդյունավետությունը։ Ծրագրերից յուրաքանչյուրի բովանդակության առանձնահատկություններին վերաբերող խնդիրների լուծման ճանապարհով պետք է հասնենք պետական ծախսերի ավելի բարձր արդյունավետության եւ որակյալ արդյունքների»: