Ծառայություններ

Աուդիտ և հավաստիացում

Աուդիտը տեղեկատվության կամ փաստաթղթերի համակարգված վերանայում և գնահատում է: Այն նպատակ ունի ապահովել ողջամիտ երաշխիք, բայց ոչ բացարձակ հավաստիացում, որ ֆինանսական հաշվետվությունները տալիս են իրական և արժանահավատ պատկեր` համաձայն ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների:

Շատ կազմակերպություններ ֆինանսական տեղեկատվության և գործարքների վերաբերյալ լրացուցիչ, անկախ, օբյեկտիվ երաշխիքի կարիք ունեն:

Աուդիտ Արմենիա աուդիտորական ընկերությունը առաջարկում է նաև աուդիտին հարակից ծառայություններ։ Դրանք են․

Դիտարկում

Ֆինանսական հաշվետվությունների աուդիտորական դիտարկումն այնպիսի ընթացակարգերի իրականացում է, որը հնարավորություն է ընձեռում աուդիտորին` պարզելու, թե արդյոք առկա են այնպիսի փաստեր, որոնք կարող են վկայել այն մասին, որ ֆինանսական հաշվետվությունները բոլոր էական առումներով կազմված չեն հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերին համապատասխան:

Համաձայնեցված ընթացակարգեր

Համաձայնեցված ընթացակարգերն աուդիտորական բնույթի այնպիսի ընթացակարգեր են, որոնց շուրջ համաձայնության են գալիս այդ ընթացակարգերն իրականացնող անձը, իրավաբանական անձը (հիմնարկը կամ անհատ ձեռնարկատերը), անհրաժեշտության դեպքում` համապատասխան երրորդ անձը կամ անձինք, և այդ ընթացակարգերն իրականացնող անձի ներկայացրած հաշվետվության հիման վրա այդ հաշվետվությունն օգտագործողները կարող են կատարել եզրահանգումներ:

Կոմպիլյացիա 

Կոմպիլյացիան ֆինանսական տեղեկատվության հավաքումը, դասակարգումը և ամփոփումն է այն օգտագործելու համար առավել հասկանալի և հարմար տեսքի բերելու նպատակով:

Ծառայություններ

  • Աուդիտը տեղեկատվության կամ փաստաթղթերի համակարգված վերանայում և գնահատում է: Այն նպատակ ունի ապահովել ողջամիտ երաշխիք, բայց ոչ բացարձակ հավաստիացում, որ ֆինանսական հաշվետվությունները տալիս են իրական և արժանահավատ պատկեր` համաձայն ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների: