VTEM SlideshowVTEM SlideshowVTEM SlideshowVTEM SlideshowVTEM SlideshowVTEM SlideshowVTEM SlideshowVTEM SlideshowVTEM SlideshowVTEM Slideshow
ARMRUSENG

Հարգելի այցելու,

"Աուդիտ Սըփորթ Արմենիա" աուդիտորական ընկերությունը սիրով ողջունում է Ձեզ իր պաշտոնական ինտերնետային կայքում:

Մեր ընկերության հիմնական գործունեությունն աուդիտորական ծառայությունների մատուցումն է, որի իրականացմամբ մեր թիմը աուդիտորական աջակցություն է ցուցաբերում կազմակերպությունների հիմնադիրներին՝ օգնելով նրանց իրական պատկերացում կազմելու իրենց կազմակերպությունների ֆինանսական ցուցանիշների մասին:

Մեր գործելաոճում ընդգծվում է աուդիտորական, խորհրդատվական ծառայությունների որակի շարունակական բարելավման ժամանակակից պահանջներին համապատասխան՝ որակապես նոր թիրախների սահմանման և դրանք նվաճելու մոտեցումների գերակայությունը:

Անընդհատ թարմացվող մեր կայքի միջոցով մեր ընկերությունը նպատակ ունի նախ և առաջ ապահովել սեփական գործունեության թափանցիկությունը, ինչպես նաև աջակցելու մեր առկա և պոտենցիալ հաճախորդներին մեր ծառայություններին ծանոթանալու, ծառայություններ պատվիրելու, ինչպես նաև ոլորտի նորություններին իրազեկված լինելու համար:


Հարգանքներով՝
"Աուդիտ Սըփորթ Արմենիա" աուդիտորական ընկերության աշխատակազմ: